Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։
Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:18 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ասորիները փախան Իսրայելի առաջից. և Դավիթը յոթ հարյուր կառք վարող ու քառասուն հազար ձիավոր կոտորեց ասորիներից և զարկեց նրանց զորապետ Սովբակին, որը այնտեղ էլ մեռավ։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ասորիները փախան Իսրայելի առաջից. Դավիթը ասորիներից յոթ հարյուր մարտակառք ու քառասուն հազար հեծյալներ ոչնչացրեց, զորքի հրամանատար Սովբակին հարվածեց, որն այնտեղ մեռավ։ |
Երբ Դավթին հայտնեցին, նա հավաքեց ամբողջ Իսրայելին, անցավ Հորդանանը և հասավ Էլամ. ասորիները շարեցին իրենց գնդերը Դավթի դեմ և նրա դեմ պատերազմեցին։
Եվ Դավիթը նրանից վերցրեց հազար յոթ հարյուր ձիավոր և քսան հազար հետևակ զորք, և Դավիթը բոլոր մարտակառքերի ձիերի ջիղերը հատեց և նրանցից թողեց միայն հարյուր կառքի ձի։
Նա մարդիկ էր հավաքել իր մոտ և դարձել գնդապետ. և երբ Դավիթը սկսեց նրանց կոտորել, նրանք գնացին Դամասկոս և բնակվեցին այնտեղ ու թագավորեցին Դամասկոսում։
Ասորիները փախան իսրայելացիների առջևից։ Դավիթը ասորիներից յոթ հազար մարտակառքի զինվոր, քառասուն հազար հետևակ զինվոր ոչնչացրեց և սպանեց զորագլուխ Սոբակին։
Ինչպես ոչնչանում է ծուխը, ոչնչացրո՛ւ նրանց. ինչպես հալվում է մոմը կրակի առջև, այդպես թող ամբարիշտները կորչեն Աստծու առջևից։
Եվ Տերը մատնեց նրանց քանանացիների Հաբին թագավորի ձեռքը, որը թագավորում էր Հասորում. նրա զորապետը Սիսարան էր և բնակվում էր Ազգերի Արիսոթի մեջ։
Ահա եկավ Բարակը, որը Սիսարայի ետևից էր ընկել. Հայելը դուրս ելավ նրան դիմավորելու և նրան ասաց. «Ե՛կ քեզ ցույց տամ այն մարդուն, որին դու փնտրում ես». նա այդ կնոջ հետ ներս մտավ, և ահա Սիսարան մեռած էր, ցած ընկած, և ցիցը նրա ծնոտի մեջ էր։
Իր ձախ ձեռքը ցցին մեկնեց Եվ իր աջ ձեռքը՝ հյուսնի մուրճին, Եվ Սիսարային զարկեց, գլուխը ճեղքեց, Եվ ջարդեց, խրեց նրա ծնոտի մեջ։