Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԱՌԱԿՆԵՐ 8:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Ես՝ իմաստությունս, բնակվում եմ խորագիտության հետ և գտել եմ խելամտության գիտությունը։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Ես՝ իմաստությունս, բնակվեցի խորագիտության մեջ, խորհուրդները ու գիտությունը կանչեցի։

Տես գլուխը



ԱՌԱԿՆԵՐ 8:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Նա Նեփթաղիմի ցեղից մի որբևայրի կնոջ որդի էր, և նրա հայրը տյուրոսցի պղնձագործ էր՝ լի իմաստությամբ, հանճարով և գիտությամբ՝ պղնձի ամեն տեսակ գործեր կատարելու համար. և նա եկավ Սողոմոն թագավորի մոտ և կատարեց նրա բոլոր գործերը։


և այն ամենի հատակագիծը, որ նա ուներ իր մտքում Տիրոջ տան գավիթների, շուրջը գտնվող բոլոր սենյակների, Աստծու տան շտեմարանների և նվերների շտեմարանների համար։


«Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերն իր ձեռքի գրով տվեց ինձ»,- ասաց Դավիթը։


Հուդայականները հետ նայեցին ու տեսան, որ պատերազմն ահա իրենց առջևից և հետևից էր, ուստի աղաղակեցին Տիրոջը, իսկ քահանաները հնչեցրին փողերը։


Որքա՜ն մեծ են քո գործերը, ո՜վ Տեր. դրանք բոլորն էլ իմաստությամբ ես արել. երկիրը լիքն է քո ստեղծածներով։


Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Տերն անվանապես կանչեց Հուդայի ցեղից Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին։


Միամիտներին խորագիտություն տալու համար, երիտասարդին՝ գիտություն և խելամտություն։


Ո՛վ միամիտներ, խորագիտությո՛ւն սովորեցեք, և ո՛վ անմիտներ, իմացությո՛ւն ունեցեք։


Նրա Աստվածը կրթել է նրան ուղղամտությամբ և ուսուցանել է նրան,


«Ո՜վ Աստծու մեծության, իմաստության և գիտության խորություն, ինչքա՜ն անքննելի են նրա դատաստանները, և անզննելի են նրա ճանապարհները։


Նրանով մենք էլ ժառանգություն ստացանք՝ հետևելով նրա նախասահմանած ծրագրին, որ ամեն բան հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,


որ ավելացավ մեր մեջ ամեն իմաստությամբ ու գիտությամբ։


որպեսզի այժմ եկեղեցու միջոցով երկնային իշխանություններին և պետություններին հայտնվի Աստծու բազմատեսակ իմաստությունը՝


որի մեջ են թաքնված իմաստության և գիտության բոլոր գանձերը։