Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 «Այս ամենը, այս բոլոր գործերի ծրագիրը Տերն իր ձեռքի գրով տվեց ինձ»,- ասաց Դավիթը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դավիթը Տիրոջ թելադրանքով գրված ամեն ինչ տվեց Սողոմոնին ըստ այն իմաստության և ծրագրի, որ տրվել էր իրեն։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:19
8 Խաչաձեւ Հղումներ  

Նայի՛ր, որ լեռան վրա քեզ ցույց տրված օրինակի պես շինես»։


Եվ այնտեղ Տիրոջ ձեռքն ինձ վրա էր, և նա ասաց ինձ. «Վե՛ր կաց, գնա՛ դուրս՝ դաշտը, և ես այնտեղ կխոսեմ քեզ հետ»։


Եվ Հոգին բարձրացրեց ու տարավ ինձ, և ես գնում էի դառնությամբ, իմ հոգու զայրույթով. Տիրոջ ձեռքն ինձ վրա ամուր էր։


քաղդեացիների երկրում՝ Քեբար գետի մոտ, Տիրոջ խոսքը հասավ Բուզիի որդի Եզեկիել քահանային, և այնտեղ Տիրոջ ձեռքը նրա վրա եղավ։


Վրանը կկանգնեցնես այն ձևով, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա։


Աստծու տեսիլքներով ինձ տարավ Իսրայելի երկիրը և ինձ մի շատ բարձր սարի վրա դրեց. նրա վրա՝ հարավում, քաղաքի շինության պես մի բան կար։


Եվ տասնմեկերորդ տարվա ութերորդ ամսում, այսինքն՝ Բուլ ամսում, տաճարն ավարտվեց իր բոլոր մանրամասներով։ Նա տաճարը շինեց յոթ տարում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ