ԱՌԱԿՆԵՐ 31:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Լեմուել թագավորի խոսքերը. այն պատգամը, որով նրան խրատեց իր մայրը. Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ խոսքերն Աստծու կողմից են ասված՝ նման թագավորի խրատի, որ նրան ուսուցանել է իր մայրը։ |
Հակեի որդի Ագորի խոսքերը, այսինքն՝ այն մարգարեական պատգամը, որ նա ասաց Իթիելին, Իթիելին և Ուքալին։
Որովհետև կաթի հարելուց կարագ դուրս կգա, քիթը ճմլելուց արյուն դուրս կգա, և բարկությունը գրգռելուց վեճ դուրս կգա։
Մտաբերում եմ այն անկեղծ հավատը, որ քո մեջ է, որ սկզբում կար քո Լոիդա տատի ու քո Եվնիկե մոր մեջ. համոզված եմ, որ այն նաև քեզանում է։
որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։