ԱՌԱԿՆԵՐ 28:9 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ով որ իր ականջը հեռացնում է օրենք լսելուց, նրա աղոթքն անգամ զզվելի է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ով շեղում է իր ականջը, որ օրենքը չլսի, պղծում է իր ուխտը։ |
Եթե նրանք ծոմ պահեն, ես չեմ լսի նրանց աղաղակը, և եթե նրանք ողջակեզ կամ հացի ընծա մատուցեն, ես չեմ հավանի, այլ սրով, սովով և ժանտախտով պիտի սպառեմ նրանց»։
Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։