Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
ԱՌԱԿՆԵՐ 26:11 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես շունն է դառնում ատելի, երբ դառնում է իր փսխածին, այնպես էլ անմիտն է իր չարությամբ, երբ դառնում է դեպի իր մեղքերը։ |
Բայց երբ փարավոնը տեսավ, որ դյուրություն եղավ, խստացրեց իր սիրտը և չլսեց նրանց, ինչպես որ ասել էր Տերը։
Կասես. «Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալ խմիչք պիտի փնտրեմ»։
Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։
Այդ ժամանակ գնում, վերցնում է իր հետ իրենից է՛լ ավելի չար յոթ ուրիշ ոգիների և մտնում, բնակվում է այնտեղ։ Եվ այդ մարդու վերջն ավելի վատ է լինում, քան նախկինում էր։ Այդպես կլինի նաև այս չար սերնդի հետ»։
Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը. «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11) կամ «Լվացված խոզի աչքը ցեխի մեջ է»։