Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 23:35 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

35 Կասես. «Ինձ ծեծել են, բայց չեմ զգացել, ինձ զարկել են, բայց չեմ իմացել. ե՞րբ եմ սթափվելու. դարձյալ խմիչք պիտի փնտրեմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

35 Եվ պիտի ասես. «Ինձ ծաղրում էին, բայց ես ցավ չէի զգում, ինձ այպանում էին, բայց ես չէի հասկանում, ե՞րբ է բացվելու առավոտը, որ ելնեմ, գտնեմ, թե ում հետ պիտի շրջեմ»։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 23:35
11 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛վ Տեր, մի՞թե քո աչքերը դեպի ճշմարտությունը չեն. դու նրանց հարվածեցիր, բայց նրանք չցավեցին. դու նրանց ոչնչացրիր, մերժում են հանդիմանությունն ընդունել. նրանք իրենց երեսն ապառաժից ավելի են պնդացրել, չեն ուզում դարձի գալ։


«Եկե՛ք,- ասում են,- գինի բերեմ, հարբենք օղիով, վաղվա օրն էլ այսօրվա պես կլինի և նույնիսկ անհամեմատ ավելին»։


Եթե սանդի մեջ հացահատիկի հետ սանդաթակով էլ ծեծես հիմարին, նրա հիմարությունը նրանից չի հեռանա։


Ինչպես որ շունն է ետ դառնում դեպի իր փսխածը, այնպես էլ անմիտը կրկնում է իր հիմարությունը։


Նրանց է վերաբերում ճշմարիտ առածը. «Շունն իր փսխածին է վերադառնում» (Առկ. 26.11) կամ «Լվացված խոզի աչքը ցեխի մեջ է»։


որ անզգայացած՝ ագահորեն իրենց անձն անառակության մատնեցին պղծության բոլոր գործերի մեջ։


Հիրավի, Եփրեմին ես լսել եմ ողբալիս. «Դու ինձ պատժեցիր, և ես պատժվեցի. անվարժ հորթի նման ինձ դարձրո՛ւ, և ես կդառնամ, որովհետև դու ես Տերը՝ իմ Աստվածը։


Բայց ահա ցնծությո՜ւն և ուրախությո՜ւն. արջառնե՜ր են սպանում, ոչխարներ մորթում, միս ուտում և գինի խմում. «Ուտենք ու խմենք, որովհետև վաղը մեռնելու ենք»։


Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի,


Ծովի մեջտեղում պառկողի նման և կայմի գագաթին պառկողի նման կլինես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ