ԱՌԱԿՆԵՐ 25:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ինչպես ձյունի զովությունն է հնձի ժամանակ, այնպես էլ դեսպանը՝ իրեն ուղարկողի համար. նա կազդուրում է իր տերերի հոգին։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինչպես ամռան ձյունն է օգնություն տոթից կիզվողի համար, այնպես էլ հավատարիմ պատգամաբերը՝ իրեն ուղարկողների համար, որոնք հույսը կապել են նրա հետ։ |
Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին ճշմարիտ խոսքերով պատասխանես։
Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։