Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծ աղջիկը գնաց պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։
ԱՌԱԿՆԵՐ 23:29 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞ւմն է վայը, ո՞ւմն է վույը, ո՞ւմն են կռիվները, ո՞ւմն են տրտունջները, ո՞ւմն են առանց պատճառի վերքերը, ո՞ւմ են կարմրատակած աչքերը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞ւմ համար է վայը, ո՞ւմ համար է խռովությունը, ո՞ւմ համար են դատաստանները, ո՞ւմ համար են դժնդակություններն ու վարանումները, ո՞ւմ համար են իզուր հարվածները, ո՞ւմն են կապտած աչքերը. |
Եվ իրենց հորը գինի խմեցրին այդ գիշեր, և մեծ աղջիկը գնաց պառկեց իր հոր հետ, իսկ Ղովտը չիմացավ նրա պառկելն ու վեր կենալը։
Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։
Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։
Որովհետև գինեմոլն ու որկրամոլը պիտի թշվառանան, իսկ քնկոտությունը պատառոտած հագուստներ կհագցնի։
Վա՜յ նրանց, որոնք, վաղ առավոտյան վեր կենալով, ընկնում են օղու հետևից, երեկոյան ուշանում են, մինչև գինին նորից տաքացնում է նրանց։
Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։