Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Եվ Աբիսողոմը հրամայեց իր երիտասարդներին՝ ասելով. «Նայե՛ք, հենց որ Ամնոնի սիրտը զվարթանա գինով, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամնոնին”, սպանե՛ք նրան, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ հրամայում ձեզ, զորացե՛ք և քաջասի՛րտ եղեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 13:28
30 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք նստեցին, և երկուսը միասին կերան ու խմեցին, և աղջկա հայրն այն մարդուն ասաց. «Աղաչում եմ, այս գիշե՛ր էլ այստեղ մնա, և թող սիրտդ զվարճանա»։


Երբ նրանց սիրտը զվարճանում էր, ահա քաղաքի բնակիչներից չար զավակներ տունը պաշարեցին և հարձակվելով դռան վրա՝ խոսեցին այն տան տեր ծեր մարդու հետ և ասացին. «Քո տունը եկած մարդուն հանի՛ր, որ նրան գիտենանք»։


Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։


Բոոսը կերավ ու խմեց, և սիրտը զվարթացավ, ու գնաց պառկելու դիզված գարու մոտ. Հռութը կամացուկ գնաց և ծածկոցը նրա ոտքերի կողմից բացեց ու պառկեց։


Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին և ասացին. «Պետք է առավել Աստծուն հնազանդվել, քան մարդկանց։


Զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. գուցե ձեր սրտերը ծանրանան զեխությամբ, հարբեցողությամբ և այս կյանքի հոգսերով, ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա հասնի։


Որովհետև քանի դեռ նրանք փշերի պես խճճված են և իրենց գինով հարբածների նման են, չոր հարդի պես բոլորովին պիտի սպառվեն։


Նույն գիշերը քաղդեացիների Բաղդասար թագավորը սպանվեց։


Հացկերույթն ուրախանալու համար են անում, և գինին զվարթացնում է կյանքը, իսկ դրամը տալիս է ամեն բանի պատասխանը։


Գնա՛, ուրախությամբ կե՛ր հացդ և զվարթ սրտով խմի՛ր գինիդ, որովհետև Աստված արդեն հավանել է քո գործերը։


Եվ գինի, որ ուրախացնում է մարդու սիրտը, յուղ, որ փայլեցնում է նրա երեսը, և հաց, որ հաստատում է մարդու սիրտը։


Յոթերորդ օրը, երբ թագավորի սիրտը գինով զվարթացել էր, ասաց այն յոթ ներքինիներին՝ Մեհումանին, Բիզթային, Արբոնային, Բիգթային, Աբագթային, Զեթարին և Քարքասին, որոնք ծառայում էին Ասուերոս թագավորի առաջ,


Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։


Նամակի մեջ գրեց. «Ուրիային դրե՛ք սաստիկ պատերազմի առջևի կողմը, և դուք ե՛տ քաշվեք նրանից, որ նրան զարկեն, և սպանվի»։


Դավիթը կանչեց նրան, և Ուրիան կերավ ու խմեց նրա առաջ. Դավիթը հարբեցրեց նրան, և նա երեկոյան դուրս եկավ ու գնաց իր անկողնում քնելու իր տիրոջ ծառաների հետ և չգնաց իր տուն։


Թագավորը նրան ասաց. «Մի՛ վախեցիր. ի՞նչ տեսար»։ Կինը Սավուղին ասաց. «Գետնից դուրս եկող մի աստված տեսա»։


Եվ Սավուղը նրան երդվեց Տիրոջով և ասաց. «Կենդանի է Տերը, որ այս բանից քեզ ոչ մի վնաս չի պատահի»։


Ահա պատվիրում եմ քեզ, զորացի՛ր և քա՛ջ եղիր, մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր, որովհետև քո Տեր Աստվածը քեզ հետ է ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։


Խմեց դրա գինուց, հարբեց և մերկ պառկած էր իր վրանում։


Եվ ահա սուրը հավիտյան չի հեռանա քո տանից, քանի որ անարգեցիր ինձ և քետացի Ուրիայի կնոջն առար, որ քեզ համար կին լինի”։


Բայց Աբիսողոմը ստիպեց նրան, և Դավիթը նրա հետ ուղարկեց Ամնոնին ու թագավորի բոլոր որդիներին։


Եգիպտոսի թագավորը կանչեց մանկաբարձներին և ասաց նրանց. «Ինչո՞ւ այդպես արեցիք և ողջ թողեցիք արուներին»։


Եվ Սավուղն իր ծառաներին հրամայեց, որ Դավթի հետ ծածուկ խոսեն և ասեն. «Ահա թագավորը հավանել է քեզ, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ. եկ հիմա թագավորին փեսա՛ դարձիր»։


Քո աղախինը երկու որդի ուներ. երկուսը կռիվ արին դաշտում, և նրանց բաժանող չկար, և մեկը զարկեց մյուսին ու սպանեց նրան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ