ԱՌԱԿՆԵՐ 23:12 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիրտդ խրատի՛ տուր և ականջներդ՝ գիտության խոսքերի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիրտդ խրատի՛ն տուր, և քո ականջները պատրա՛ստ պահիր իմաստության խոսքերին։ |
Նրանք քեզ մոտ կգան, ինչպես ժողովուրդն է գալիս, իմ ժողովուրդը քո առաջ կնստի ու կլսի քո խոսքերը, բայց դրանք չեն կատարի. իրենց բերանով համաձայնություն են արտահայտում, իսկ նրանց սիրտը ագահության է հետամուտ։
Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։