ԱՌԱԿՆԵՐ 21:28 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որ ճշմարտությունը լսում է, միշտ կխոսի։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սուտ վկան պիտի կործանվի. հեզ մարդը զգուշությամբ է խոսում։ |
Նրանք ասացին նրան. «Խելագարվել ես»։ Իսկ նա պնդում էր, որ այդպես է։ Նրանք էլ ասում էին. «Նրա հրեշտակն է»։
Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է. «Հավատացի ու դրա համար խոսեցի» (Սաղ. 116.10), մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք՝
Հավաստի է այս խոսքը, և ուզում եմ, որ դու այս բաները հաստատես, որպեսզի Աստծուն հավատացողները ջանք թափեն բարի գործեր անելու։ Սրանք են բարին և մարդկանց համար օգտակարը։