Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 6:19 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ստեր փչող կեղծ վկա և եղբայրների մեջ կռիվ հրահրող։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 անիրավ վկան բորբոքում է ստությունը և գրգռություն գցում եղբայրների մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 6:19
24 Խաչաձեւ Հղումներ  

Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։


Նենգություն կա նրա սրտում. նա միշտ չարություն է նյութում, կռիվներ տարածում։


Արդարության պտուղը խաղաղությամբ սերմանվում է նրանց համար, ովքեր խաղաղություն են անում։


Սուտ վկան անպատիժ չի մնա, իսկ ստեր արտաբերողը կկորչի։


Մի՛ մատնիր ինձ իմ հակառակորդների կամքին, որովհետև սուտ վկաներ են կանգնում իմ դեմ, որ բռնություն փչեն։


Լախտ, թուր ու սրած նետ է այն մարդը, որ սուտ վկայություն է տալիս իր հարևանի դեմ։


Փայտ չլինելու դեպքում կրակը կհանգչի, և հրահրող չլինելիս կռիվը կդադարի։


Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։


Խուսափի՛ր հիմար ու անօգուտ վիճաբանություններից՝ իմանալով, որ դրանք կռիվներ են ծնում։


Ապա սուտ վկաների կանգնեցրին, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խոսքեր ասել այս սուրբ տեղի և օրենքի դեմ,


Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։


Ճշմարտություն խոսողը արդարությունն է հայտնում, իսկ սուտ վկան՝ խաբեությունը։


Քահանայապետները և ամբողջ ատյանը Հիսուսի դեմ սուտ վկայություն էին փնտրում, որպեսզի նրան սպանեն։


Որովհետև սրտից դուրս են գալիս չար մտքեր, սպանություններ, շնություններ, պոռնկություններ, գողություններ, սուտ վկայություններ, հայհոյություններ։


Անգութ վկաներ են վեր կենում, իմ չիմացածը հարցնում են ինձնից։


«Սուտ լուր չտարածես. անօրենի հետ չմիանաս, որ անիրավ վկա դառնաս։


Քո հարևանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։


Հավատարիմ վկան սուտ չի խոսում, իսկ կեղծ վկան ստեր է փչում։


Ստախոս վկան պիտի կորչի, բայց նա, որ ճշմարտությունը լսում է, միշտ կխոսի։


Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է. ես ատում եմ գոռոզությունն ու ամբարտավանությունը, չար ճանապարհն ու նենգավոր բերանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ