ԱՌԱԿՆԵՐ 2:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, որ լքել է իր երիտասարդության կողակցին և մոռացել իր Աստծու ուխտը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդյա՛կ իմ, թող քեզ չբռնի չար մտածումը, որ մանկության ժամանակ թողել է ուսումը և Աստծու ուխտը մոռացել։ |
Ես դարձյալ անցա քո մոտով ու քեզ նայեցի. և ահա ժամանակդ սիրո ժամանակ էր, ու ես իմ քղանցքը տարածեցի քեզ վրա և ծածկեցի քո մերկությունը։ Եվ քեզ երդում անելով՝ քեզ հետ ուխտ կնքեցի,- ասում է Տեր Աստված,- և դու իմը եղար։