Նրա շրթունքների պատվիրաններից ես չեմ շեղվել. իմ կանոնից ավելի նրա բերանի խոսքերն եմ պահել։
ԱՌԱԿՆԵՐ 2:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որդյա՛կ իմ, եթե ընդունես իմ խոսքերը և ամուր պահես իմ պատվիրանները, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որդյա՛կ, եթե ընդունես իմ պատգամներն ու պատվիրանները և պահես քո մեջ, |
Նրա շրթունքների պատվիրաններից ես չեմ շեղվել. իմ կանոնից ավելի նրա բերանի խոսքերն եմ պահել։
Երկնքի արքայությունը նման է արտի մեջ թաքցված գանձի, որը մի մարդ գտել է և թաքցրել։ Նա ուրախությունից գնում և վաճառում է իր ամբողջ ունեցածն ու գնում է այդ արտը։
Եվ նրանց հետ իջավ ու Նազարեթ գնաց. և նրանց հնազանդ էր։ Նրա մայրն այս բոլոր բաները պահում էր իր սրտում։
Եվ ծովի այն կողմում էլ չէ, որ ասես, թե՝ “Մեզ համար ո՞վ կանցնի ծովի այն կողմը և կբերի մեզ համար, որ լսենք նրան և անենք”։
Վստահության և ամենայն ընդունելության է արժանի այն խոսքը, որ Քրիստոս Հիսուսն աշխարհ եկավ փրկելու մեղավորներին, որոնցից առաջինը ես եմ։