Բարկացկոտը պատիժ կկրի, որովհետև եթե նրան ազատես, կրկին նույնը պիտի անես։
Անմիտ մարդը շա՜տ է տուժելու, եթե ավելի անզգամ դառնա, իր հոգին էլ կտա։
Իրոք, բարկությունը սպանում է հիմարին, ու նախանձը մեռցնում է անմիտին։
Խրատի՛ր որդուդ, քանի դեռ հույս կա, և նրա մահվանը կամակից մի՛ եղիր։
Խորհո՛ւրդ լսիր և խրա՛տ ընդունիր, որպեսզի քո հետագայում իմաստուն լինես։
Այն մարդը, որ չի զսպում իր հոգին, քանդված և անպարիսպ քաղաքի նման է։
Բարկացող մարդը կռիվ է հրահրում, և ցասկոտ մարդը շատ հանցանք կունենա։