Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։
ԱՌԱԿՆԵՐ 17:21 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անմիտը տրտմություն է իր ծնողի համար, տխմարի հայրն էլ չի ուրախանա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Անմիտի սիրտը ցավ է իր մարմնի անդամներին։ Անխրատ որդու համար հայրը չի կարող ուրախ լինել, իսկ իմաստուն որդին ուրախացնում է իր մորը։ |
Եսավը քառասուն տարեկան էր, երբ կին առավ քետացի Բեիրի աղջիկ Հուդիթին և քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին։
Եվ խռովվեց թագավորն ու գնաց վերև՝ դռան վերնատունը, գնում ու լաց էր լինում և այսպես ասում. «Որդի՛ս, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛ Աբիսողոմ, երանի՜ թե ես մեռնեի քո փոխարեն, օ՜, Աբիսողո՛մ, որդի՛ս, իմ որդի՛»։
Եվ այս գրեցի, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, ովքեր պետք է ինձ ուրախացնեին։ Ձեր բոլորի վրա վստահ եմ, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։
Սրանից ավելի մեծ ուրախություն չունեմ, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտության մեջ են ընթանում։
Բայց նրա որդիները չգնացին հոր ճանապարհով, այլ ընկան շահամոլության ետևից, կաշառք էին վերցնում և խեղաթյուրում իրավունքը։