ԱՌԱԿՆԵՐ 15:4 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամոքիչ լեզուն կյանքի ծառ է, բայց նենգ լեզուն հոգին կոտրում է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Լեզվի հոգածությունը կյանքի ծառ է. ով հսկում է այն, իր հոգին պիտի լցվի։ |
Մարդու հոգին հիվանդության պահին նեցուկ է լինում նրան, բայց կոտրված հոգին ո՞վ կարող է մխիթարել։
Բայց ձեզ համար, որ իմ անունից վախենում եք, արդարության արեգակը պիտի ծագի, և նրա թևերին՝ բժշկություն։ Եվ դուք դուրս պիտի գաք և ոստոստեք գոմի պարարտ հորթերի պես։
Իսկ եթե մեկն ուրիշ բան ուսուցանի և չանսա մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողջամիտ խոսքերին ու բարեպաշտ վարդապետությանը,
Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թույլ կտամ ուտել կենաց ծառից, որ Աստծու դրախտում է"»։