ԱՌԱԿՆԵՐ 14:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ծաղր անողը իմաստություն է փնտրում և չի գտնում, բայց ողջամիտ մարդու համար գիտությունը դյուրին է։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե չարերի մոտ իմաստություն փնտրես, չես գտնի, իսկ իմաստունների մոտ հանճար դյուրին կգտնես։ |
Տեսե՞լ ես մեկին, որ ինքն իր աչքին իմաստուն է երևում. անմիտից ավելի հույս կա, քան թե նրանից։
ուսուցման և վկայության համար»։ Այս խոսքի համար, որ նրանք խոսում են, նրանք արշալույս չեն տեսնի։
Իմաստունները կամաչեն, կզարհուրեն և կբռնվեն. ահա մերժեցին Տիրոջ խոսքը, ուրեմն էլ ի՞նչ իմաստություն ունեն։
Իսկ եթե ձեզանից մեկն իմաստության պակասություն ունի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին առանց նախատելու պարզապես տալիս է, և նրան կտրվի։