Ծույլն իր որսը չի խորովում, բայց աշխատասեր մարդը մեծարժեք ստացվածք կունենա։
որսը չի պատահում նենգավորին։ Սուրբ մարդու ունեցվածքը պատվական է և առատ։
Արդարի քիչն ավելի լավ է, քան շատ ամբարիշտների ճոխությունը։
Ծույլ ձեռքը աղքատություն է պատճառում, իսկ ժիր ձեռքը հարստացնում է։
Արդարը ճանապարհ է ցույց տալիս իր ընկերոջը, իսկ անիրավների ճանապարհը կմոլորեցնի նրանց։
Ծույլի անձը փափագում է և ոչինչ չունի, իսկ աշխատասերների հոգին կհագենա։
Լավ է քիչը Տիրոջ երկյուղով, քան թե մեծ գանձը՝ խռովությամբ։
Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։
Եվ դանա՛կ դիր կոկորդիդ, եթե մեծ ախորժակի տեր ես։
Դուռն իր ծխնիների վրա է դառնում, ծույլը՝ իր անկողնու վրա։
Ծույլն իր ձեռքը մտցնում է ամանի մեջ, և այն ետ դեպի իր բերանը տանելը հյուծում է նրան։