ԱՌԱԿՆԵՐ 1:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև իզուր է բոլոր թևավորների աչքի առաջ ցանց գցելը։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իզուր չէ, որ թակարդ են լարում թռչունների դեմ. |
Մինչև որ նետը ճեղքի նրա լյարդը. ինչպես որ թռչունն է շտապում դեպի ծուղակը և չգիտի, որ այն իր հոգու համար է։
Եզը ճանաչում է իր տիրոջը, և էշը՝ իր տիրոջ մսուրը, բայց Իսրայելը ճանաչողություն չունի, և իմ ժողովուրդը իմացություն չունի»։
Արագիլն անգամ օդում գիտի իր ժամանակները, տատրակը, ծիծեռնակն ու կռունկը պահում են իրենց գալու ժամանակը, բայց իմ ժողովուրդը չգիտի Տիրոջ պատվիրանը։