Ա Պետրոս 2:3 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը, Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։ |
Իմ կյանքը պիտի կշտանա, ինչպես ճարպով ու պարարտությամբ, և իմ բերանը պիտի օրհնի քեզ ուրախ շրթունքներով։
Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։
Որովհետև որքա՜ն մեծ է նրա բարությունը, և որքա՜ն մեծ՝ նրա գեղեցկությունը. ցորենը պատանիներին է բուսցնելու, իսկ անուշաբույր գինին՝ կույսերին։