Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 26:15 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, նրա որդիներին՝ շտեմարանները, Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին՝ գանձատունը։ |
Արևելյան կողմի համար վիճակն ընկավ Սեղեմիային։ Վիճակ գցեցին նաև նրա որդի Զաքարիայի համար, որը խելացի մի խորհրդատու էր, և վիճակով նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
Սուփիմին և Ուսային՝ արևմտյան կողմը՝ Սալեքադի դռան մոտ, դեպի վեր բարձրացող ճանապարհի վրա. մի պահակագունդը՝ մյուս պահակագնդից հետո։
Արևելյան կողմում՝ վեց ղևտացի, հյուսիսում՝ օրը չորս, հարավում՝ օրը չորս, իսկ շտեմարանների վրա՝ երկու-երկու։
Նա վերցրեց ամբողջ ոսկին ու արծաթը և Աստծու տանը՝ Աբդեդոմի մոտ գտնվող բոլոր անոթներն ու թագավորի տան գանձերը. վերցրեց նաև պատանդներ ու վերադարձավ Սամարիա։
Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։