15 Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին՝ գանձատունը։
15 Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, նրա որդիներին՝ շտեմարանները,
Նա վերցրեց Տիրոջ տան ամբողջ ոսկին, արծաթն ու սպասքը, որ գտնվում էր Աբդեդոմի հսկողության տակ, նաև թագավորի տան գանձերը, պատանդներ, և վերադարձավ Սամարիա։
արևելյան կողմում՝ օրական վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ չորս, հարավային կողմում՝ ևս չորս, գանձատան մոտ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար,
Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։
Ովսային բաժին ընկավ արևմտյան կողմը՝ զառիվերի վրա գտնվող ներքին սենյակի դռնով հանդերձ։ Դռնապանները կանգնում էին.
Իսկ Մաթանիան, Բակբուկիան, Ոբադիան, Մեսուղամը, Տալմոնը և Ակուբը դռնապաններ էին, որոնք հսկում էին դռների մոտ գտնվող պահեստները։