ՆԵԵՄԻԱ 12:25 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ25 Մաթանիան, Բակբոկիան, Աբդիան, Մեսուղամը, Տեղմոնը և Ակկուբը դռների շտեմարանների վրա պահապանություն էին անում։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ25 Իսկ Մաթանիան, Բակբուկիան, Ոբադիան, Մեսուղամը, Տալմոնը և Ակուբը դռնապաններ էին, որոնք հսկում էին դռների մոտ գտնվող պահեստները։ Տես գլուխը |
Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։