Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 25:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սրանք բոլորը Եմանի որդիներն էին, որը թագավորի տեսանողն էր Աստծու խոսքը հայտնելու և նրա փառքը բարձրացնելու համար։ Աստված Եմանին տասնչորս տղա և երեք աղջիկ էր տվել։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սրանք բոլորը արքայի երաժիշտ Եմանի որդիներն էին, որին Աստված խոստացել էր փառավորել՝ Եմանին տալով տասնհինգ որդի և երեք դուստր։ |
Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։
Եմանից՝ Եմանի որդիները՝ Բոկքիա, Մաթանիա, Օզիել, Սուբայել, Հերիմոթ, Անանիա, Անանի, Եղիաթա, Գեթողաթի, Ռոմամիթիեզեր, Հեսբակասա, Մեղեթի, Հոթիր, Մազիոթ։
Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։
Ասափի որդիների երգողները կանգնել էին իրենց տեղում՝ Դավթի, Ասափի, Եմանի և թագավորի տեսանող Իդիթունի պատվերի համաձայն, իսկ դռնապաններն էլ՝ ամեն մեկ դռան վրա։ Նրանք իրենց ծառայությունից չպետք է հեռանային, որովհետև իրենց եղբայրները՝ ղևտացիները, պատրաստում էին նրանց համար։
Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։
(Անցյալում, երբ մի մարդ Իսրայելում գնում էր Աստծուն հարցնելու, այսպես էր ասում. «Եկ տեսանողի մոտ գնանք». առաջ այսօրվա մարգարեին տեսանող էին ասում)։