Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 33:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եսավը, իր աչքերը վեր բարձրացնելով, տեսավ կանանց ու զավակներին և ասաց. «Սրանք քո ի՞նչն են»։ Նա պատասխանեց. «Այն զավակներն են, որ Աստված պարգևել է քո ծառային»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Վեր նայելով՝ Եսավը տեսավ կանանց ու երեխաներին և հարցրեց. «Սրանք քո ի՞նչն են»։ Հակոբը պատասխանեց. «Իմ երեխաներն են, որոնցով Աստված ողորմեց ինձ՝ քո ծառային»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 33:5
9 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբի բարկությունը բորբոքվեց Ռաքելի դեմ, և ասաց. «Մի՞թե ես Աստծու փոխանորդն եմ, որ արգանդի պտղից զրկել է քեզ»։


Աղախիններն ու նրանց զավակները մոտեցան և խոնարհություն արեցին։


Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված պարգևեց ինձ այստեղ»։ Եվ Հակոբն ասաց. «Խնդրում եմ, ինձ մո՛տ բեր նրանց, որ օրհնեմ»։


Իմ բոլոր որդիներից (որովհետև շատ են այն որդիները, որ Տերն ինձ տվել է) նա ընտրեց իմ որդի Սողոմոնին, որպեսզի Իսրայելում նստի Տիրոջ թագավորության գահին։


Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են, և որովայնի պտուղը՝ նրա վարձը։


Ահա ես և այն զավակները, որ Տերը պարգևեց ինձ՝ Իսրայելում նշաններ և սքանչելիքներ լինելու Զորությունների Տիրոջ կողմից, որը բնակվում է Սիոն լեռան վրա։


Եվ դարձյալ. «Ես հույսս նրա վրա պիտի դնեմ» (Ես. 8.17)։ Եվ դարձյալ. «Ահա ես ու իմ զավակները, որոնց Աստված ինձ տվեց» (Ես. 8.18)։


Եվ Բոոսն առավ Հռութին, որ դարձավ նրա կինը, և նա մտավ կնոջ մոտ. Տերը հղիություն շնորհեց նրան, և նա որդի ծնեց։


Ես աղոթեցի այս տղայի համար, և Տերը կատարեց իմ խնդրանքը. ինձ տվեց այն, ինչ խնդրեցի նրանից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ