Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:6 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նաթանայելի որդի Սեմայիան՝ ղևտացի քարտուղարը, նրանց գրանցեց թագավորի և իշխանների, Սադոկ քահանայի, Աբիութարի որդի Աքիմելեքի, քահանաների և ղևտացիների տոհմերի գլխավորների առաջ։ Վիճակ էին հանում մեկ անգամ Եղիազարի ազգատոհմի համար, մեկ անգամ էլ՝ Իթամարի ազգատոհմի համար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ղևտացիներից Նաթանայելի որդի Սամեաս գրագիրը նրանց գրանցեց արքայի, իշխանների, Սադովկ քահանայի և Աբիաթարի որդի Աքիմելեքի և ղևտական ու քահանայական ընտանիքների իշխանների ներկայությամբ։ Վիճակ էին հանում մեկ Եղիազարի երկու տոհմերի համար, և Իթամարի մեկ տոհմի համար։ |
Սրանք են Ղևիի որդիներն ըստ իրենց ազգատոհմերի, տոհմերի գլխավորներն ըստ իրենց մարդահամարի՝ յուրաքանչյուրին հաշվելով անվանապես, որոնք պաշտոնավարում էին Տիրոջ տան ծառայության մեջ՝ սկսած քսան տարեկանից,
Սրանք նույնպես իրենց եղբայրներին՝ Ահարոնի որդիներին հավասար վիճակ գցեցին Դավիթ թագավորի, Սադոկի, Աքիմելեքի և քահանաների ու ղևտացիների ազգատոհմերի գլխավորների առաջ։ Նույն բանը տեղի ունեցավ ինչպես տոհմապետների, այնպես էլ նրանց կրտսեր եղբայրների համար։
Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։
այս Եզրասը դուրս եկավ Բաբելոնից, և նա հմուտ դպիր էր Մովսեսի օրենքի, որ Իսրայելի Տեր Աստվածն էր տվել, և իր Տեր Աստծու ձեռքը նրա վրա լինելու համար թագավորը տվել էր նրան նրա բոլոր խնդրածները։
Եվ ամբողջ ժողովուրդը մեկ մարդու պես հավաքվեց այն հրապարակում, որ Ջրի դռան առջևում է, և ասացին Եզրաս դպիրին, որ Մովսեսի օրենքի գիրքը բերի, որ Տերը հրամայեց Իսրայելին։
Նա ասաց նրանց. «Դրա համար ամեն դպիր, որ երկնքի արքայությանն է աշակերտել, նման է տանուտեր մարդու, որն իր գանձատուփից նոր ու հին իրեր է հանում»։
ինչպե՛ս Աբիաթար քահանայապետի օրոք Աստծու տուն մտավ ու առաջավորության հացերը կերավ և իր հետ եղողներին էլ տվեց։ Այնինչ բացի քահանայից, ոչ ոքի համար օրինավոր չէր ուտելը»։