Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 34:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ13 Նրանք վերակացուներ էին նաև բեռնակիրների և ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից էին նույնպես դպիրները, պաշտոնյաներն ու դռնապանները։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ13 վերակացու էին բեռնակիրների ու ամեն տեսակ գործեր կատարողների վրա։ Ղևտացիներից ոմանք էլ քարտուղարներ, դատավորներ ու դռների պահապաններ էին։ Տես գլուխը |
Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։