Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 24:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա Ահարոնի որդիների դասակարգումը. Ահարոնի որդիներն են՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար ու Իթամար։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահարոնի որդիների դասակարգումը։ Ահարոնի որդիներն են Նադաբը, Աբիուդը, Եղիազարն ու Իթամարը։ |
Նաև հրահանգ տվեց քահանաների և ղևտացիների դասերի, Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերի և Տիրոջ տան պաշտամունքի բոլոր անոթների մասին։
Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես, և դուստրը՝ Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ, Աբիուդ, Եղիազար և Իթամար։
Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։
Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։
Երբ քահանաները դուրս եկան սուրբ վայրից (որովհետև այնտեղ գտնվող բոլոր քահանաները սրբագործվել էին առանց իրենց դասը պահպանելու),
Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։
Քահանաներին իրենց կարգերով և ղևտացիներին իրենց դասերով ծառայության դրեցին Երուսաղեմում գտնվող Աստծու տանը, ինչպես որ գրված է Մովսեսի գրքում։
«Իսրայելի որդիների միջից մոտեցրո՛ւ քեզ քո եղբայր Ահարոնին և նրա հետ՝ նրա որդիներին՝ Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին, որպեսզի քահանայություն անեն ինձ համար։
Ահարոնն ամուսնացավ Ամինադաբի աղջիկ Նաասոնի քույր Եղիսաբեթի հետ, և սա նրա համար ծնեց Նադաբին, Աբիուդին, Եղիազարին և Իթամարին։
Նադաբն ու Աբիուդը մեռան Տիրոջ առաջ, երբ Սինայի անապատում Տիրոջ առաջ օտար կրակ էին մատուցում։ Նրանք որդի չունեին։ Եղիազարն ու Իթամարը քահանայություն էին անում իրենց հոր՝ Ահարոնի օրերին։