Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 31:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ2 Եզեկիան հաստատեց քահանաների և ղևտացիների դասերը՝ ամեն մեկին՝ իր պաշտոնի համաձայն. թե՛ քահանաներին և թե՛ ղևտացիներին՝ ողջակեզներ և խաղաղության զոհեր մատուցելու համար, որպեսզի ծառայեն Տիրոջ տան դռներում, գոհաբանեն և օրհնաբանեն։ Տես գլուխըՆոր Էջմիածին Աստվածաշունչ2 Եզեկիան կարգեց քահանաների ու ղևտացիների դասերը, քահանաներից ու ղևտացիներից յուրաքանչյուրի դասը՝ ըստ իր սպասավորության, որպեսզի ողջակեզներ ու փրկության զոհեր մատուցեն, օրհնաբանեն, գոհաբանեն և ծառայեն Տիրոջ տան սրահների դռների մոտ։ Տես գլուխը |
Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։
դարձյալ պիտի լսվի ցնծության ձայն և ուրախության ձայն, փեսայի ձայն և հարսի ձայն, նրանց ձայնը, որոնք, Տիրոջ տուն գոհության ընծա բերելով, ասում են. “Օրհնեցե՛ք Զորությունների Տիրոջը, որովհետև բարի է Տերը, և հավիտյան է նրա ողորմությունը”։ Որովհետև երկրի գերյալներին ես պիտի վերադարձնեմ, ինչպես նախկինում»,- ասում է Տերը։