Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչները Հովիադա քահանայի պատվիրածի պես արեցին, և ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, որոնք գալիս էին շաբաթ օրը ծառայություն կատարելու, որովհետև Հովիադա քահանան չէր արձակել ծառայություն կատարող դասերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ղևտացիները և Հուդայի բոլոր բնակիչներն ըստ ամենայնի կատարեցին այն, ինչ Հովիդայե քահանան պատվիրեց. ամեն մեկը վերցրեց իր մարդկանց, թե՛ նրանց, որ սկսում էին շաբաթ օրվա իրենց պաշտամունքը և թե՛ նրանց, որ այդ օրն ավարտում էին այն, քանի որ Հովիդայեն ամենօրյա պաշտամունք կատարող խմբերին չէր արձակել։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 23:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հարյուրապետներն արեցին այն ամենը, ինչ պատվիրել էր Հովիադա քահանան. յուրաքանչյուրն առավ իր մարդկանց՝ թե՛ շաբաթ օրը պահակության եկողներին և թե՛ շաբաթ օրը պահակությունից գնացողներին, և միասին եկան Հովիադա քահանայի մոտ։


Նրանց գյուղերում ապրող եղբայրները ժամանակ առ ժամանակ յոթ օրով գալիս էին նրանց մոտ,


Ղևտացիները՝ ամեն մեկը զենքն իր ձեռքին, պետք է շրջապատեն թագավորին ամեն կողմից, և ով տուն մտնի, կսպանվի. թագավորի հե՛տ եղեք նրա ներս մտած և դուրս ելած ժամանակ»։


Հովիադա քահանան հարյուրապետներին տվեց Դավիթ թագավորի նիզակները, ասպարներն ու վահանները, որ Աստծու տանն էին։


տասնութերորդը՝ Անանիին. իր որդիներն ու եղբայրները՝ տասներկու հոգի.


Այս Սաղոմոթը և նրա եղբայրները պահպանում էին այն բոլոր նվիրաբերված գանձերը, որ նվիրել էին Դավիթ թագավորը, տոհմապետները, հազարապետները, հարյուրապետներն ու զորքի հրամանատարները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ