Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:17 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Դավիթը, փափագելով խմել, ասաց. «Ո՞վ ինձ համար խմելու ջուր կբերի Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Դավիթը ցանկություն հայտնեց ու ասաց. «Ո՞վ ինձ խմելու ջուր կբերեր Բեթղեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ է»։

Տես գլուխը



Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 11:17
11 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն այդ ժամանակ բերդում էր, իսկ փղշտացիներից մի զորագունդ գտնվում էր Բեթլեհեմում։


Եվ այդ երեքը ճեղքեցին փղշտացիների բանակը, ջուր քաշեցին Բեթլեհեմի ջրհորից, որը դարպասի մոտ էր, և բերեցին տվեցին Դավթին։ Բայց Դավիթը չուզեց խմել և այն թափեց Տիրոջ համար։


Ձեռքերս տարածում եմ դեպի քեզ. իմ անձը չոր հողի պես ծարավ է քեզ։ (Սելա)։


Ո՞վ ինձ պիտի տանի ամուր քաղաք, ո՞վ ինձ պիտի առաջնորդի մինչև Եդովմ։


Ո՜վ Աստված, դու ես իմ Աստվածը, քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է քեզ, մարմինս քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա։


Դուք ուրախությամբ ջուր պիտի հանեք փրկության աղբյուրներից


Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։


Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։