Ո՜վ Գեղբուեի սարեր, Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի, Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ, Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը, Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։
Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այլազգիները պատերազմեցին իսրայելացիների դեմ. նրանք փախան այլազգիների առջևից և սպանված ընկան Գեղբուա լեռան վրա։ |
Ո՜վ Գեղբուեի սարեր, Թող ձեզ վրա ո՛չ ցող և ո՛չ անձրև լինի, Ո՛չ էլ երախայրիքի ընծաների անդաստաններ, Քանզի այնտեղ անպատվվեց զորավորների վահանը, Սավուղի վահանը՝ իբրև թե յուղով չօծված։
Եվ նրան լուր բերող պատանին ասաց. «Ես պատահմամբ գտնվում էի Գեղբուե սարի վրա, և ահա Սավուղը կռթնած էր իր նիզակին, և կառքերն ու ձիավորներն էլ հասնում էին նրան։
Դավիթը գնաց և վերցրեց Սավուղի ոսկորներն ու նրա որդի Հովնաթանի ոսկորները Գաղաադի Հաբիսի բնակիչներից, որոնք դրանք գողացել էին Բեթսանի հրապարակից, որտեղ փղշտացիները կախել էին նրանց, երբ Գեղբուեի վրա փղշտացիները սպանել էին Սավուղին։
Հետևյալ օրը փղշտացիները եկան մեռելներին մերկացնելու և գտան Սավուղին ու նրա որդիներին՝ ընկած Գեղբուեի լեռան վրա։
Եսելն ուներ վեց որդի, որոնց անունները սրանք են՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայել, Սաարիա, Աբդիա և Անան։ Սրանք Եսելի որդիներն էին։
Այդ օրերին փղշտացիները հավաքեցին իրենց զորքերը պատերազմի համար, որ դուրս գան պատերազմելու Իսրայելի դեմ։ Եվ Անքուսը Դավթին ասաց. «Իմացա՛ծ եղիր, որ դու և քո մարդիկ պիտի բանակ գաք ինձ հետ»։
Եվ փղշտացիները հավաքվեցին ու եկան բանակատեղի դրեցին Սունամում, Սավուղն էլ հավաքեց ամբողջ Իսրայելին, և բանակատեղի դրեցին Գեղբուեում։