Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այլազգիները պատերազմեցին իսրայելացիների դեմ. նրանք փախան այլազգիների առջևից և սպանված ընկան Գեղբուա լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Փղշտացիները պատերազմեցին Իսրայելի դեմ. Իսրայելի մարդիկ փախան փղշտացիների առջևից և սպանված ընկան Գեղբուեի լեռան վրա։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 10:1
9 Խաչաձեւ Հղումներ  

Ո՜վ Գեղբուայի լեռներ, թող ձեզ վրա ցող չիջնի, անձրև չգա ձեզ վրա, և ոչ էլ պտղատու այգիներ լինեն։ Քանզի այստեղ է, որ անպիտան գտնվեցին հզորների վահանները և Սավուղի վահանը, կարծես չէին օծվել յուղով։


Լուր բերող երիտասարդն ասաց. «Դիպվածով Գեղբուա լեռան վրա էի գտնվում և տեսա, որ ահա Սավուղն ընկել էր իր նիզակի վրա, և թշնամու մարտակառքերն ու հեծյալները հասել էին նրան։


Դավիթը գնաց և Սավուղի ու նրա որդի Հովնաթանի ոսկորները վերցրեց Գաղաադի Հաբիս բնակավայրի բնակիչներից, որոնք թաքուն դրանք հավաքել էին Բեթսանի հրապարակից։ Այլազգիները Գեղբուեում նրանց կախել էին այն օրը, երբ հաղթել էին նրանց։


Հետևյալ օրը, երբ այլազգիները եկան, որպեսզի կողոպտեն սպանվածներին, Սավուղին ու նրա որդիներին գտան Գեղբուա լեռան վրա ընկած։


Եսսելն ունեցավ վեց որդիներ։ Ահա նրանց անունները՝ անդրանիկը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայել, Սարիա, Աբդիա, Ամարիա և Անան։ Սրանք են Եսսելի որդիները։


Այդ օրերին այլազգիները, իրենց զորքերը հավաքելով, պատերազմի ելան Իսրայելի դեմ։ Անքուսը Դավթին ասաց. «Լա՛վ իմացիր, որ դու և քո մարդիկ ինձ հետ պատերազմի եք դուրս գալու»։


Այլազգիները հավաքվեցին ու եկան, բանակատեղի դրեցին Սոմանում։ Սավուղն էլ հավաքեց Իսրայելի բոլոր այրերին ու բանակատեղի դրեց Գեղբուեում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ