Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:7 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ երբ փղշտացիները լսեցին, թե Իսրայելի որդիները հավաքվել են Մասփայում, փղշտացիների նախարարները ելան Իսրայելի դեմ. երբ Իսրայելի որդիները լսեցին, վախեցան փղշտացիներից։

Տես գլուխը

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ երբ այլազգիները լսեցին, որ Իսրայելի որդիները հավաքվել են Մասեփայում, այլազգիների նախարարները հարձակվեցին Իսրայելի վրա։ Իսրայելի որդիները, այդ լսելով, վախեցան այլազգիներից։

Տես գլուխը



Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:7
4 Խաչաձեւ Հղումներ  

Հոսափատը վախեցավ, երեսն ուղղեց դեպի Տերը՝ փնտրելու նրան, և ծոմապահություն հայտարարեց ամբողջ Հուդայում։


Փարավոնը մոտեցավ, և Իսրայելի որդիները բարձրացրին իրենց աչքերն ու տեսան, որ եգիպտացիները գալիս էին իրենց ետևից։ Իսրայելի որդիները շատ վախեցան և աղաղակեցին Տիրոջը։


Եվ Իսրայելի մարդիկ տեսան, որ իրենք նեղության մեջ են, և որ ժողովուրդը տագնապած է, թաքնվեցին քարայրներում, թփերի մեջ, ժայռերում, խրամատներում ու փոսերում։


Եվ երբ Սավուղն ու ամբողջ Իսրայելը լսեցին փղշտացու այս խոսքերը, զարհուրեցին և շատ վախեցան։