Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:8 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մեզ համար անդադար աղաղակի՛ր մեր Տեր Աստծուն, որ մեզ ազատի փղշտացիների ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Եվ Իսրայելի որդիներն ասացին Սամուելին. «Մի՛ դադարիր մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղաղակելուց, որ փրկի մեզ այլազգիների ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:8
7 Խաչաձեւ Հղումներ  

Թերևս Տերը՝ քո Աստվածը, լսի Ռաբսակի խոսքերը, որին իր տերը՝ Ասորեստանի թագավորը, ուղարկեց կենդանի Աստծուն նախատելու համար և կշտամբելու նրան այն խոսքերի համար, որոնք լսեց քո Տեր Աստվածը։ Ուրեմն աղո՛թք բարձրացրու գոյություն ունեցող մնացորդի համար”»։


Միմյանց խոստովանե՛ք ձեր մեղքերը և միմյանց համար աղոթե՛ք, որ բժշկվեք։ Արդարի աղոթքը ավելի ուժեղ է ներգործում։


Հանուն Սիոնի ես չեմ լռելու, հանուն Երուսաղեմի չեմ հանգստանալու, մինչև նրա արդարությունը պայծառորեն փայլատակի, և նրա փրկությունը՝ բոցավառ ջահի պես։


Իսկ եթե նրանք մարգարեներ են, և եթե նրանք ունեն Տիրոջ խոսքը, թող մի աղոթք անեն Զորությունների Տիրոջը, որպեսզի այն անոթները, որ մնացել են Տիրոջ տանը և Հուդայի թագավորի տանը և Երուսաղեմում, Բաբելոն չգնան”»։


և ասացին Երեմիա մարգարեին. «Թող մեր աղաչանքը քո առաջ ընդունելի լինի, և մեզ համար Տիրոջը՝ քո Աստծուն, աղո՛թք արա այս ամբողջ մնացորդի համար, որովհետև շատից քիչ ենք մնացել, ինչպես որ աչքդ տեսնում է մեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ