Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:1 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ տապանակը յոթ ամիս մնաց փղշտացիների երկրում։ Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստծու տապանակը յոթ ամիս այլազգիների երկրում էր, և նրանց երկիրը մկներով լցվեց։ |
Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։
Հետևյալ օրը՝ առավոտ կանուխ, ազովտացիները վեր կացան և տեսան, որ Դագոնը Տիրոջ տապանակի առջև երեսի վրա ընկել է գետնին. և նրանք բարձրացրին Դագոնն ու դրեցին իր տեղը։
Եվ փղշտացիները կանչեցին քրմերին ու գուշակողներին և ասացին. «Ի՞նչ անենք Տիրոջ տապանակը. մեզ մի խորհո՛ւրդ տվեք, թե ինչպես այն ուղարկենք իր տեղը»։