Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ազովտացիները զարթնեցին, մտան Դագովնի տաճարը և տեսան, որ Դագովնը Տիրոջ տապանակի առջև երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագովնը և դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացավ ազովտացիների վրա։ Նա չարչարեց նրանց և թութքով հարվածեց ողջ Ազովտոսն ու նրա սահմանները։