Փիլիպպեցիներին 4:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով, նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ |
Սաղմոս Դավթի, երբ նա կերպարանափոխեց իր դեմքն Աբիմելեքի առջև, որն էլ հետո Դավթին բաց թողեց, որ գնա
Ցնծացե՛ք և ուրախացե՛ք, որովհետև մեծ է ձեր վարձը երկնքում։ Հիրավի, այդպես հալածեցին ձեզնից առաջ ապրած մարգարեներին։
Կեսգիշերին Պողոսն ու Շիղան աղոթում և օրհնում էին Աստծուն, իսկ կալանավորները նրանց ականջ էին դնում։
Իսկ նրանք ատյանից գնացին ուրախանալով, որովհետև Տիրոջ անվան համար անարգանքի էին արժանացել։
իբրև տրտմածներ, բայց շարունակ ուրախ ենք, իբրև աղքատներ, բայց շատերին ենք հարստացնում, իբրև թե ոչինչ չունենք, բայց ունենք ամեն ինչ։
Բայց եթե նույնիսկ մենք կամ երկնքից մի հրեշտակ ձեզ ավետարանի ոչ այն, ինչ ձեզ ավետարանեցինք, նզովյա՛լ լինի։
Այսուհետև, եղբայրնե՛րս, ուրախացե՛ք Տիրոջով։ Նույն բաները ձեզ գրելն ինձ համար ձանձրալի չէ, բայց ձեզ համար մեծ ապահովություն է։
Այլ ուրախացե՛ք որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծությամբ բերկրեք։