Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, որին ես ծառայում եմ, ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց վերցնել, սակայն Եղիսեեն չհամաձայնվեց։
Փիլիպպեցիներին 4:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դուք էլ գիտեք, ո՜վ փիլիպպեցիներ, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ ես ելա Մակեդոնիայից, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ տալու և առնելու հարցում, ձեզնից բացի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից, |
Եղիսեեն ասաց. «Կենդանի է Տերը, որին ես ծառայում եմ, ոչինչ չեմ ընդունի»։ Նա ստիպեց վերցնել, սակայն Եղիսեեն չհամաձայնվեց։
Սպասավոր Գեեզին ասաց Եղիսեեին. «Իմ տերը հրաժարվեց վերցնել ասորի Նեեմանի բերած նվերները։ Կենդանի է Տերը. ես նրա հետևից կվազեմ ու մի բան կվերցնեմ»։
Պողոսն ու Շիղան, բանտից դուրս գալով, մտան Լիդիայի մոտ և եղբայրներին տեսնելով՝ մխիթարեցին նրանց ու մեկնեցին։
Քանի որ մակեդոնացիներն ու աքայեցիները հոժարեցին հանգանակություն անել ի նպաստ այն աղքատ սրբերի, ովքեր գտնվում են Երուսաղեմում։
Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց Ավետարանի տարածմանը,
Սրանք սիրուց մղված են քարոզում, որովհետև գիտեն, որ Ավետարանի պաշտպանության համար եմ կապանքների մեջ մնում։
Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։
Հետևաբար, սիրելինե՛րս, ինչպես որ ամեն տեսակետից հնազանդ եղաք, ոչ միայն իմ գալստյան ժամանակ, այլ առավել ևս այժմ, երբ հեռու եմ ձեզնից, ահով ու դողով աշխատե՛ք ինքներդ ձեր փրկության համար։