Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Փիլիպպեցիներին 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Սրանք սիրուց մղված են քարոզում, որովհետև գիտեն, որ Ավետարանի պաշտպանության համար եմ կապանքների մեջ մնում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Սրանք սիրուց մղվելով են քարոզում՝ գիտենալով, որ Ավետարանի պաշտպանության համար եմ այստեղ մնում։

Տես գլուխը Պատճենել




Փիլիպպեցիներին 1:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Ես էլ ձեզ պես կարող էի խոսել, եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։ Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։


Արդ ողորմությունը հեռացավ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիվ։


Եթե իմ նախաձեռնությամբ եմ այդ անում, ապա իրավունք ունեմ վարձ ստանալու, իսկ եթե իմ նախաձեռնությամբ չէ, ուրեմն Աստծու կողմից ինձ վրա դրված պարտականություն է։


քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։


որպեսզի դուք ընտրեք լավը և հաստատուն ու անսայթաք մնաք Քրիստոսի օրվա համար՝


Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թե ինչ որ ինձ պատահեց, ավելի ու ավելի նպաստեց Ավետարանի տարածմանը,


որովհետև առաջին օրվանից մինչև այժմ մասնակցեցիք ավետարանելու գործին։


Իրավունք ունեմ ձեր բոլորի մասին այդպես մտածելու, որովհետև ձեզ ունեմ իմ սրտում. դուք բոլորդ էլ մասնակից եղաք ինձ տրված շնորհին՝ թե՛ իմ կապանքների մեջ և թե՛ Ավետարանի պաշտպանության ու հաստատման ժամանակ։


Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։


Դուք էլ գիտեք, ո՜վ փիլիպպեցիներ, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ ես ելա Մակեդոնիայից, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ տալու և առնելու հարցում, ձեզնից բացի,


Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ինձ հետ Ավետարանի համար պայքարեցին Կղեմեսի ու իմ մյուս գործակիցների հետ, որոնց անունները կյանքի գրքի մեջ են։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ