Դավիթ արքան կանչեց գաբավոնացիներին ու խոսեց նրանց հետ։ Գաբավոնացիներն Իսրայելի որդիներ չէին, այլ ամորհացու արյունից էին, և Իսրայելի որդիները երդումով էին կապված նրանց հետ, բայց Սավուղը ուզեց կոտորել նրանց, որպեսզի վրեժ լուծի Իսրայելի ու Հուդայի որդիների համար։
Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու պնակի դրսի կողմը, մինչ ներսինը ձեռք են բերել հափշտակությամբ ու անարդարությամբ։
ինչպես ինձ վկա են քահանայապետը և ամբողջ ծերակույտը, որոնցից եղբայրներին ուղղված նամակներ առնելով՝ Դամասկոս էի գնում՝ եղբայրների մոտ՝ այնտեղից ևս կապյալներ բերելու Երուսաղեմ, որ պատժվեն։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։