Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Տիմոթեոսին 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 ինձ, որ նախապես հայհոյիչ, հալածիչ և անարգող էի։ Բայց ես ողորմություն գտա, որովհետև այդ բանն անում էի, երբ անգիտության ու անհավատության մեջ էի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 ինձ, որ նախկինում հայհոյիչ, հալածող ու անարգող էի, բայց ողորմություն գտա, որովհետև գործում էի անգիտությամբ, անհավատության մեջ լինելով։

Տես գլուխը Պատճենել




Ա Տիմոթեոսին 1:13
25 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ Սողոսը եկեղեցուն մեծ վնաս էր հասցնում. տնից տուն էր մտնում, դուրս էր քաշում տղամարդկանց և կանանց ու մատնում բանտարկության։


Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։


Անանիան պատասխանեց. «Տե՛ր, շատերից լսեցի այդ մարդու մասին, թե որքա՛ն չարիքներ է արել Երուսաղեմում քո սրբերին.


Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։


Արդ, եղբայրնե՛ր, գիտեմ, որ անգիտությամբ արեցիք դուք և ձեր իշխանավորները։


Եվ Հիսուսն ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետև չգիտեն, թե ի՛նչ են անում»։ Եվ նրա հանդերձները բաժանելու համար վիճակ գցեցին։


Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։


նախանձախնդրությամբ հալածում էի եկեղեցին, արդարությամբ, որ բխում է Օրենքից, անարատ։


Արդարև, դուք լսած կլինեք հրեության մեջ իմ երբեմնի ընթացքի մասին, թե ինչպիսի՜ դաժանությամբ էի հալածում Աստծու եկեղեցին և տակնուվրա անում այն։


Որովհետև առաքյալների մեջ ես հետինն եմ և արժանի իսկ չեմ առաքյալ կոչվելու, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին։


Ինչ վերաբերում է կույսերին, ապա Տիրոջից հրաման չունեմ, բայց ես՝ որպես Տիրոջից ողորմություն գտած մեկը, որին կարելի է վստահել, այս խրատն եմ տալիս։


Ես քրիստոնյաներին հալածեցի մինչև մահ՝ կապելով և բանտերի մատնելով տղամարդկանց ու կանանց,


Եվ նա ասաց. «Ո՞վ ես դու, Տե՛ր»։ Ձայնը պատասխանեց. «Ես Հիսուսն եմ, որին դու հալածում ես։


Իսկ Սողոսը, որ տակավին Տիրոջ աշակերտներին սպառնալու և նրանց սպանելու կրքով էր լցված, քահանայապետի մոտ եկավ


Այն ծառան, որ գիտի իր տիրոջ կամքը, բայց նրա կամքի համաձայն չի գործում, խիստ կպատժվի։


«Այն օրը,- ասում է Տերը,- ես կլսեմ երկնքին, երկինքը կլսի երկրին,


Իսկ այն անձը, որ գիտակից կերպով մեղանչի, բնիկ լինի թե եկվոր, եթե Աստծուն բարկացնի, այդ անձը թող վերանա իր ժողովրդի միջից,


Եթե մաշկի զգայուն վերքը դարձյալ անցնի և սպիտակի, հիվանդը պետք է գա քահանայի մոտ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ