Փիլիպպեցիներին 1:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբեք մի՛ վախեցեք հակառակորդներից. այդ հակառակությունն ապացույցն է նրանց կորստյան և ձեր փրկության։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ հակառակորդներից ոչնչով մի՛ վախեցեք. դա նրանց համար կորստյան նշան է, իսկ ձեզ համար՝ փրկության։ |
Ահա Աստված իմ՝ իմ փրկիչ Տերը. ես հույսս նրա վրա պիտի դնեմ և երկյուղ չեմ կրելու, քանզի Տերն է իմ փառքն ու իմ օրհնությունը, և փրկություն եղավ ինձ համար»։
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։
Դուք, որ ճանաչում եք իրավունքը, և դու, իմ ժողովո՛ւրդ, որ սրտիդ մեջ իմ օրենքն ես կրում, լսե՛ք ինձ. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից, և նրանց բամբասանքը թող ձեզ ամոթանք չպատճառի,
Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարողանում։ Այլ դուք հատկապես վախեցե՛ք նրանից, ով կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել գեհենի մեջ։
Եվ նա գալով պիտի ներկայացնի աշխարհին, որ նա սխալ է մեղքի, արդարության և դատաստանի հարցում։
Արդ, թող հայտնի լինի ձեզ, որ Աստծու այս փրկությունն ուղարկվեց հեթանոսներին, ուրեմն նրանք էլ կլսեն»։
Իսկ եթե որդիներ ենք, ապա նաև ժառանգներ, Աստծու ժառանգներ և Քրիստոսի ժառանգակիցներ. եթե կցորդ ենք նրա չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։
Այլ, ինչպես լավ գիտեք, նախ Փիլիպպեում չարչարվելուց և անարգվելուց հետո մեր Աստծով համարձակություն ունեցանք ձեզ քարոզելու Աստծու Ավետարանը՝ մեծ ընդդիմության հանդիպելով։
Այնպես որ համարձակ լինենք և ասենք. «Տե՛րն է իմ օգնականը, և ես չպիտի երկնչեմ, մարդն ինձ ի՞նչ կարող է անել» (Սաղ. 117(118).6)։
Մի՛ երկնչիր այն բանի համար, որ պիտի չարչարվես. ահա բանսարկուն պատրաստվում է ձեզնից մի քանիսին բանտ նետելու, որպեսզի փորձվեք և տասն օր նեղություն կրեք. հավատարի՛մ եղիր մինչև մահ, և ես քեզ կյանքի պսակը կտամ։