Փիլիմոնին 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ բայց հանուն սիրո նախընտրում եմ աղաչել՝ լինելով այսպիսին, ինչպիսին եմ, ես՝ Պողոսս, ծերացած, այժմ առավել ևս Հիսուս Քրիստոսի բանտարկյալս։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ սակայն հանուն սիրո առավել խնդրում եմ՝ լինելով այնպիսին, ինչպիսին եմ ես՝ ծերունի Պողոսս, և հիմա էլ Հիսուս Քրիստոսի համար շղթայվածս։ |
մինչև ծերություն՝ խրատված, քանզի ես եմ։ Դուք մինչև խոր ծերություն էլ որ հասնեք, սակայն ես եմ. ես համբերությամբ պիտի տանեմ ձեզ, ես ստեղծեցի և ես էլ պիտի հանդուրժեմ, ես պիտի ընդունեմ ու փրկեմ ձեզ։
Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։
Արդ, ես՝ Տիրոջ համար բանտարկյալս, աղաչում եմ ձեզ, որ ապրեք այնպես, ինչպես վայել է այն կոչմանը, որին Աստված ձեզ կոչեց,
որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն կարողանամ համարձակությամբ քարոզել, որ իմ պարտականությունն է։
Երախտապարտ եմ նրան, ով զորացրեց ինձ մեր Տեր Քրիստոս Հիսուսով, քանի որ վստահելի համարեց ինձ այս սպասավորությանը կարգելու,
Հորդորի՛ր, որ ծերերը զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ լինեն հավատի, սիրո, համբերության, ժուժկալության մեջ։
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,
Եթե նրանց հայրերը և եղբայրները գան ձեր դեմ բողոքելու, նրանց կասենք՝ “Ողորմե՛ք նրանց, որովհետև պատերազմի ժամանակ այդ մարդիկ իրենց համար կին չառան”. և քանի որ դո՛ւք չէ, որ աղջիկներին կնության տվեցիք նրանց, դա ձեզ համար մեղք չէ»։