Փիլիմոնին 1:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այո՛, եղբա՛յր, կուզեի, որ ինձ օգտակար լինեիր Տիրոջով։ Սիրտս հանգստացրո՛ւ Քրիստոսով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այո՛, եղբա՛յր, հանուն Տիրոջ թող ես էլ քեզնից մի բան առնեմ. սփոփի՛ր սիրտս Տիրոջով։ |
որովհետև, եթե ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ կուրախացնի ինձ, եթե ոչ նրանք, որոնց ես տրտմություն պատճառեցի։
Ահա թե ինչու մենք մեզ մխիթարված ենք զգում։ Մեր մխիթարությունից զատ, շատ ավելի ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ նրա հոգին զորացել էր ձեր բոլորիդ շնորհիվ։
Ուստի, սիրելի՛ ու կարոտալի՛ իմ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու պսակն եք, այսպես հաստատո՛ւն մնացեք Տիրոջով, սիրելինե՛ր։
Քո սերն ինձ համար մեծ ուրախության ու մխիթարության առիթ դարձավ, որովհետև քո շնորհիվ սրբերի սրտերը հանգստացել են, եղբա՛յր։
Լսե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների վրա, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն։ Նրանք ուրախությամբ թող անեն այդ բանը և ոչ հառաչելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ։
Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։
Չունեմ ավելի մեծ ուրախություն, քան այն, երբ լսում եմ, որ իմ որդիները ճշմարտությամբ են ընթանում։