Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Փիլիմոնին 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. ես կհատուցեմ, որպեսզի չասեմ քեզ, թե դու էլ ինքդ քեզ ես պարտական ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Ես՝ Պողոսս, իմ ձեռքով գրեցի. «Ես եմ վճարելու»՝ չասելու համար, թե դու ինձ անձով ես պարտական։

Տես գլուխը Պատճենել




Փիլիմոնին 1:19
14 Խաչաձեւ Հղումներ  

Տեսե՛ք, թե ինչպիսի՛ մեծ նշանագրերով եմ գրում ձեզ իմ ձեռքով։


Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք, Քրիստոսը ձեզ ոչնչով չի օգնի։


Թեև կարող եք բյուրավոր դաստիարակներ ունենալ Քրիստոսով, բայց ոչ բազում հայրեր, որովհետև Քրիստոս Հիսուսով՝ Ավետարանի միջոցով ես ծնեցի ձեզ։


Տիտոսին՝ ընդհանուր հավատի մեջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ և խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Փրկիչ Քրիստոս Հիսուսից։


Տիմոթեոսին՝ հավատի իմ սիրելի որդուն. շնո՜րհ, ողորմությո՜ւն, խաղաղությո՜ւն Հայր Աստծուց և մեր Տեր Հիսուս Քրիստոսից։


Մեր նամակները դուք եք՝ գրված մեր սրտերում, ճանաչված և կարդացված բոլոր մարդկանցից։


Ես նրա համար երաշխավորում եմ. ինձնի՛ց կպահանջես նրան։ Եթե նրան հետ չբերեմ ու քո առաջ չկանգնեցնեմ, թող մեղավոր լինեմ իմ ամբողջ կյանքում։


Ողջունում եմ ձեզ Տիրոջով նաև ես՝ Տերտիոսս, որ այս նամակը գրեցի։


Չլինի թե, երբ մակեդոնացիները մեզ հետ գան և ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասելու համար՝ դուք) ամոթով մնանք այդ գործի մեջ ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքի համար։


Ես ինքս՝ Պողոսս, Քրիստոսի հեզությամբ ու քաղցրությամբ եմ խնդրում ձեզ, ես, որ խոնարհ մեկն եմ, երբ ձեր մեջ եմ, մինչդեռ երբ հեռու եմ ձեզնից, խիստ եմ ձեր հանդեպ։


Եվ եթե որևէ անիրավություն է գործել քո դեմ կամ պարտապան է քեզ, իմ հաշվի՛ն անցկացրու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ