ՍՈՓՈՆԻԱ 3:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ցրվածների հետ կընդունեմ նրանց եթովպացիների գետից. ինձ համար զոհ կմատուցեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթովպիայի գետերի այն կողմից ինձ թախանձողները՝ իմ ցրվածների դուստրը, ինձ ընծա պիտի բերեն։ |
Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։
Ազգերին դրոշ պիտի պարզի և հավաքի Իսրայելի կորուսյալներին, Հուդայի ցրվածներին պիտի հավաքի աշխարհի չորս անկյուններից։
Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։
Արևելքից մինչև արևմուտք իմ անունը փառավորված է ազգերի մեջ, և ամեն տեղ խունկ է մատուցվում իմ անվանը և սուրբ պատարագ, որովհետև մեծ է իմ անունը հեթանոսների մեջ,- ասում է Ամենակալ Տերը։
Հրեա առաջնորդներն իրար ասում էին. «Իսկ դա ո՞ւր պիտի գնա, որ մենք դրան չգտնենք. մի՞թե հեթանոսների մեջ ցրված հրեաների մոտ պիտի գնա և հեթանոսների՞ն ուսուցանի։
Նա վեր կացավ ու գնաց։ Եվ ահա եթովպացի մի ներքինի՝ եթովպացիների կանդակայի, այսինքն՝ թագուհու պաշտոնյաներից մեկը, որ նրա բոլոր գանձերի վերակացուն էր ու Երուսաղեմ երկրպագելու էր եկել,
հեթանոսների մեջ Հիսուս Քրիստոսի սպասավորը լինելու՝ Աստծու Ավետարանը մատակարարելով, որպեսզի հեթանոսներն Աստծուն ընդունելի ընծա լինեն՝ սրբագործված Սուրբ Հոգով։
Պետրոսը՝ առաքյալը Հիսուս Քրիստոսի, ձեզ՝ պանդուխտներիդ, որ Պոնտոսի, Գաղատիայի ու Կապադովկիայի, Ասիայի ու Բյութանիայի սփյուռքում եք,