Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍՈՓՈՆԻԱ 3:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Այն ժամանակ ժողովուրդներին կվերադարձնեմ լեզու նրանց ազգերի համար, որպեսզի բոլորը Տիրոջ անունը կանչեն, և նրանք ծառայեն նրան մի լծի տակ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր պիտի դարձնեմ, որպեսզի ամենքը կանչեն Տիրոջ անունը՝ նրան համախոհ կերպով ծառայելու համար.

Տես գլուխը Պատճենել




ՍՈՓՈՆԻԱ 3:9
21 Խաչաձեւ Հղումներ  

Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։


Սեթը որդի ունեցավ և նրա անունը դրեց Ենովս։ Նա սկսեց Աստծուն կոչել Տեր։


Այն ժամանակ եգիպտացիների երկրում պիտի լինի հինգ քաղաք, որտեղ մարդիկ խոսելու են քանանացիների լեզվով և երդվելու են Զորությունների Տիրոջ անունով։ Մի քաղաքը կոչվելու է Ասեդեկ քաղաք։


Թող խաղաղություն, խաղաղություն լինի հեռավորներին և մերձավորներին,- ասում է Տերը,- ու ես պիտի բժշկեմ նրանց։


Բերեց դիպցրեց իմ բերանին և ասաց. «Ահա այդ դիպավ քո շուրթերին. դա կհանի քո անօրենությունները, և քո մեղքերը կսրբի քեզնից»։


Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։


Եվ կկցես դրանք, իրար հետ կապելով, այնպես որ լինեն մեկ գավազան, որը քո ձեռքին կլինի։


որպեսզի երկիրը լցվի Տիրոջ փառքի գիտությամբ, ինչպես բազում ջրերը, որ ծածկում են ծովերը։


Տերը կերևա նրանց դեմ և կկործանի ազգերի բոլոր աստվածներին, և կերկրպագեն նրան յուրաքանչյուրն իր տեղից ազգերի բոլոր կղզիները։


Եվ Տերը թագավոր կլինի ողջ երկրի վրա։ Այն օրը մի Տեր կլինի, և նրա անունը՝ մի,


Դեպի Սիոն դիմելով փրկվե՛ք, Բաբելոնի դստեր բնակիչնե՛ր»։


Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։


Որևէ տգեղ խոսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խոսք, որ անհրաժեշտ ու կառուցող է, որպեսզի Աստծու շնորհով լցվի նա, ով այն լսում է։


Երբ յոթերորդ հրեշտակը փող հնչեցրեց, երկնքում լսվեց մի բարձր ձայն, որն ասաց. «Ամբողջ տիեզերքի թագավորությունը մեր Տիրոջն ու իր Օծյալինը դարձավ, և նա պիտի թագավորի հավիտյանս հավիտենից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ